Կարևոր իրադարձություններ

Ընդդիմությունը կհայտարարի թայմաութի մասին. «Հրապարակ»

01 Հունիս, 2022 08:00
Ընդդիմությունը կհայտարարի թայմաութի մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ավելի քան մեկ ամիս ձգվող դիմադրության շարժումը, ի հեճուկս իշխանությունների, չի «մաշվում», սակայն չի բացառվում, որ առաջիկա օրերին ընդդիմությունը հայտարարի անհնազանդության ակցիաների այս փուլի դադարեցման մասին։ Շարժման մաս կազմող քաղաքական ուժերը չեն խոստովանում, բայց կարծում են, որ շարժումը պետք է ռեբրենդինգի ենթարկել՝ նոր ասելիք, նոր դեմքեր առաջ բերել, նոր սցենարներ մշակել, իսկ դրա համար պետք է որոշակի դադար վերցնել, վերազինել ուժերը։ Ներկայումս շարժման լոկոմոտիվը Դաշնակցությունն է, որն Իշխան Սաղաթելյանի միջոցով համակարգում է դիմադրությունը։ Անգամ ՀՀԿ-ականները չեն թաքցնում, որ իրենք վերջին պահին են տեղեկանում տվյալ օրվա միջոցառումների, ակցիաների եւ կատարվելիք քայլերի մասին։

Առաջին փուլում, երբ շարժման ձեւերի շուրջ տարաձայնություններ են ունեցել, Սաղաթելյանն ասել է․ թողեք՝ ես որոշեմ, վստահեք ինձ, օգնեք ինձ։ Մեր աղբյուրներն ասում են, որ առաջիկա շաբաթներին կհայտարարվի թայմաութի մասին, իսկ մինչ այդ շարժման նախաձեռնողները հաշվետվություն կներկայացնեն արած-չարածի մասին։ Նաեւ կհայտարարեն, որ պայքարն այլ ձեւեր է ընդունելու, եւ նորից կվերադառնան փողոց, եթե վտանգը մեծանա։ Իսկ փողոց վերադառնալու ժամկետների մասին կարծիքները տարբեր են:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին