Կարևոր իրադարձություններ

ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Թբիլիսի

29 Մայիս, 2022 16:40
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Թբիլիսի

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը վաղը պաշտոնական այցով կմեկնի Թբիլիսի։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։

Օրբելիանիների պալատում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո Վահագն Խաչատրյանը դեմ առ դեմ կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։

Նախատեսվում է նախագահների հետ ընդլայնված կազմով հանդիպումներ՝ պատվիրակությունների ուղեկցությամբ, մամուլի համար համատեղ հայտարարություններով։

Պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ։

Վահագն Խաչատուրյանը ծաղկեպսակ կդնի Վրաստանի միասնության համար մղվող պայքարում զոհված հերոսների հուշակոթողին և կհարգի նրանց հիշատակը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին