Կարևոր իրադարձություններ

Բարձրագույն դատական խորհուրդը ցավակցական ուղերձ է հղել դատավոր Հովհաննես Ստեփանյանի մահվան կապակցությամբ

29 Մայիս, 2022 16:05
Բարձրագույն դատական խորհուրդը ցավակցական ուղերձ է հղել դատավոր Հովհաննես Ստեփանյանի մահվան կապակցությամբ

Բարձրագույն դատական խորհուրդը ցավակցական ուղերձ է հղել.

«Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ստեփանյանի մահվան կապակցությամբ:

Ստեփանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:

Հովհաննես Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ 30.05.2022 թ.-ին, ժամը 18.00-ին, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցում»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին