Կարևոր իրադարձություններ

Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաճարակ՝ հաջորդ 20 տարում

29 Մայիս, 2022 12:09
 Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաճարակ՝ հաջորդ 20 տարում

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ մարդկությանը 50% հավանականությամբ առաջիկա 20 տարում կարող է սպասվել նոր համաճարակ։  Փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այն կարող է առաջանալ մի վիրուսից, որի մասին մենք արդեն գիտենք: Դա կարող է լինել գրիպի տեսակ, այլ տեսակի կորոնավիրուս: Այս գիտելիքները գոնե մեզ թույլ կտա հասկանալ, թե ինչպես կարելի է արագ բուժել և պատվաստանյութ ստանալ։ Բայց այդ համաճարակը կարող է լինել մեկ այլ բան: Դա կարող է լինել մարդու ստեղծած վիրուս, կենսաահաբեկիչ, որը մշակվել է և միտումնավոր տարածվել:

Սա շատ սարսափելի սցենար է, քանի որ նրանք կարող են փորձել տարածել այն միևնույն ժամանակ տարբեր վայրերում։ Երկրի վրա բնակչությունն աճում է, և մենք ներխուժում ենք նոր էկոհամակարգեր: Այդ իսկ պատճառով ես հաշվարկեցի, որ 50 տոկոս հավանականություն կա, որ առաջիկա 20 տարում մենք կունենանք բնական համաճարակ՝ կլիմայի փոփոխության հետևանքով»,- ասել է նա:

Համաճարակների դեմ պայքարելու համար Գեյթսն առաջարկում է ստեղծել համաճարակային արձագանքման և մոբիլիզացման գլոբալ թիմ, որը նա համեմատում է հրշեջների հետ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին