Կարևոր իրադարձություններ

44-օրյա պատերազմի մասնակից մեր հերոս տղաների առաջին խմբի ուխտագնացությունն այլևս իրողություն է. Նարեկ Զեյնալյան (լուսանկարներ)

29 Մայիս, 2022 11:52
Հեղինակ՝ Նարեկ Զեյնալյան
44-օրյա պատերազմի մասնակից մեր հերոս տղաների առաջին խմբի ուխտագնացությունն այլևս իրողություն է. Նարեկ Զեյնալյան (լուսանկարներ)

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.

«Ազգային ժողովի և «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի համատեղ ջանքերով, Երուսաղեմի հայոց պատրիարքության, ի դեմս Սրբազան Հոր՝ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի աջակցությամբ և Միսակ Բալասանյանի հովանավորությամբ 44 օրյա պատերազմի մասնակից մեր հերոս տղաների առաջին խմբի ուխտագնացությունը այլևս իրողություն է։

Ծրագիրը լինելու է շարունակական և հնարավորինս շատ տղաներ կմասնակցեն ուխտագնացությանը։

Հ.Գ. ճանապարհին պարզեցինք, որ տղաներից Աշոտը մկրտված չէր և այսօր, պատարագից հետո, Հայր Թեոդորոսի քավորությամբ Աշոտը մկրտվեց»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին