Կարևոր իրադարձություններ

Հակառակորդի կրակոցից երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել. ՊՆ

29 Մայիս, 2022 11:35
Հակառակորդի կրակոցից երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել. ՊՆ

Չնայած բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերին, մայիսի 28-ին հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վահանի Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 28-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին