Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԺ-ի պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին․ Անդրանիկ Քոչարյան

28 Մայիս, 2022 23:58
Հեղինակ՝ Անդրանիկ Քոչարյան
ՀՀ ԱԺ-ի պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին․ Անդրանիկ Քոչարյան

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սույն թվականի մայիսի 27-30 Վիլնյուսում ընթանում են ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքները, որին մասնակցում է նաև ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը:

Պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Արուսյակ Ջուլհակյանը և ես մասնակցում ենք Տնտեսական և անվտանգության հարցերի, Քաղաքական, Գիտության և տեխնոլոգիայի, Ժողովրդավարության և անվտանգության, ինչպես նաև Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերին»:

 

Լրահոս

Դիտել ավելին