Կարևոր իրադարձություններ

Երթ ու հանրահավաք՝ Ստեփանակերտում

28 Մայիս, 2022 22:27
Երթ ու հանրահավաք՝ Ստեփանակերտում

Այսօր` մայիսի 28-ին, Հայաստանի առաջին Հանրապետության օրվան նվիրված, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից մեկնարկել է խաղաղ երթ։ Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ի թղթակիցը, ակցիան մեկնարկել է Տերունական աղոթքով, այնուհետեւ մասնակիցները «Միություն, պայքար, հաղթանակ» վանկարկելով շարժվել են դեպի Վերածննդի հրապարակ։ 

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո արցախցիների մոտ հուսահատություն է նկատվում:

«Մեր այսօրվա պայքարը շարունակությունն է 1988 թվականի պայքարի, որը ընդհատումներով մեզ բերել ու հասցրել է այս հանգրվանին: Անշուշտ, մեզ պետք է վերականգնել այդ ոգին»,-նշել է Դ. Իշխանյանը:

Իսկ երթի մասնակիցներից երգչուհի Գայա Արզումանյանը նշեց, որ նման միջոցառումները ցույց են տալիս, մեր ժողովրդի ոգին ուժեղ է և անկոտրում։

«Շնորհակալ եմ բոլորին` իմ հողի համար պայքարելու համար. սա մեր բոլորի պայքարն է»,- ասել է Գ. Արզումանյանը:

Երթն ավարտվել է Վերածննդի հրապարակում, որտեղ նախատեսված է տոնական համերգ։

 

Լրահոս

Դիտել ավելին