Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանը ծանոթացել է Արցախի Մատենադարանի շենքի կառուցման աշխատանքներին

19 Հոկտեմբեր, 2015 18:30
Բակո Սահակյանը ծանոթացել է Արցախի Մատենադարանի շենքի կառուցման աշխատանքներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Գանձասարի վանական համալիրի հարեւանությամբ կառուցվող Մատենադարանի շենք եւ ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարն այնտեղ հանդիպում է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի եւ հաստատության մի խումբ գիտաշխատողների ու մասնագետների հետ:

Նախագահը գոհունակությամբ նշել է, որ աշխատանքները մտել են վերջնական փուլ, եւ շուտով այս կարեւոր գիտամշակութային կենտրոնը կսկսի իր աշխատանքը:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենին եւ աշխատակիցներին` մշտական աջակցության համար՝ նշելով, որ առանց նրանց բարձր մասնագիտական եւ հայրենանվեր գործունեության անհնարին կլիներ հաջողությամբ իրականացնել արցախյան Մատենադարանի հիմնադրման աշխատանքները:

 

Լրահոս

Դիտել ավելին