Կարևոր իրադարձություններ

2 մլն դոլար` Հանրայինի նոր լրատվական ալիքի համար. «Ժողովուրդ»

28 Մայիս, 2022 08:44
2 մլն դոլար` Հանրայինի նոր լրատվական ալիքի համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2022 թվականի բյուջեով Հանրային հեռուստաընկերությանը ավելի քան 6 մլրդ դրամ է հատկացվել (6 մլրդ 327 մլն): Այս թիվը «Ժողովուրդ» օրաթերթին Ֆինանսների նախարարությունից տրամադրեցին։ Բացի տարեկան 6 մլրդ դրամը, որ ամերիկյան մոտ 12 մլն դոլարին է համարժեք, Հանրային հեռուստաընկերությանը բյուջեից լրացուցիչ ավելի քան 420 մլն դրամ գումար էլ է հատկացրել:

«Ժողովուրդ» օրաթերթին հեռուստաընկերության հանրային կապերի բաժնից փոխանցեցին. «Նախորդ տարի Հանրային հեռուստաընկերությանը հատկացվել է լրացուցիչ 427 մլն դրամ գումար՝ գործարկելու Առաջին լրատվական ալիքը»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին