Կարևոր իրադարձություններ

Ովքեր կհրավիրվեն քննիչ հանձնաժողով. հայտնի են անուններ. «Ժողովուրդ»

27 Մայիս, 2022 08:46
Ովքեր կհրավիրվեն քննիչ հանձնաժողով. հայտնի են անուններ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ովքեր առաջիկայում կհրավիրվեն ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին ՔՊ-ականների մասնակցությամբ նիստ է անցկացվել։ Ցուցակ են կազմել, թե հունիսի ընթացքում ում են հրավիրելու հանձնաժողով: Այսպիսով, հաջորդ ամիս նախատեսվում է քննիչ հանձնաժողով հրավիրել 6-8 նախկին պաշտոնյայի:

Մասնավորապես, հանձնաժողովի ցուցակում հիմնական տեղը զբաղեցնում են 2016 թվականից հետո ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը եւ պաշտպանության նախկին նախարարները: Թե նրանցից ով կընդունի հրավերը, եւ ով՝ ոչ, դեռ պարզ չէ: Հավելենք, որ Ազգային ժողովում այդ հանձնաժողովը ստեղծվել է փետրվարի 10-ին եւ մինչեւ այժմ միայն աշխատանքային քննարկումներ են ունեցել եւ ոչ թե բովանդակային: Եվ, փաստորեն, ընդամենը երեք ամիս անց են որոշել ցուցակ կազմել ու անցնել գործի»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին