Կարևոր իրադարձություններ

Երգչախումբը օրինակ է դարձել և ուղի հարթել նոր երգչախմբերի համար. «Փաստ»

26 Մայիս, 2022 09:04
Երգչախումբը օրինակ է դարձել և ուղի հարթել նոր երգչախմբերի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստը» պարբերաբար անդրադառնում է մեր երկրում գործող երգչախմբերին: Այս անգամ պատմելու ենք Վանաձոր համայնքի կամերային երգչախմբի մասին: Երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Մխիթարյանը նախ անդրադառնում է դրա ստեղծման պատմությանը:

«Վանաձորի քաղխորհրդի գործկոմի 1992 թ.-ի փետրվարի 2-ի որոշման համաձայն, Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն և «Գթություն» բարեգործական միությանը կից իմ հիմնած երկսեռ երգչախմբերի կազմի բազայի վրա ստեղծեցի Վանաձորի մշակույթի կենտրոնի կամերային երգչախումբը: Լոռու մարզի մշակույթի պատմության մեջ առաջին անգամ էր նմանատիպ կառույց ստեղծվում: 1997 թ.-ին այն վերանվանվեց «Վանաձորի կամերային երգչախումբ» ՓԲԸ, որի տնօրեն նշանակվեցի ես: 2013 թ.-ի հունիսին երգչախումբը վերակազմավորվեց Վանաձոր համայնքի «Կամերային երգչախումբ» ՀՈԱԿ-ի, իսկ տնօրեն նշանակվեց երգչախմբի արտիստ Տարոն Միրզոյանը»,- մեզ հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Նշում է՝ ներկայումս ՀԱՈԿ-ի գեղարվեստական կազմը 34-35 արտիստ է: Երգչախմբի գեղղեկավարը հիշեցնում է, որ դրա կազմավորման առաջին իսկ տարիներից այն դժվար ժամանակներ է ապրել, սակայն երբեք չի դադարել գործել: «Հետերկրաշարժային, պատերազմական, ՀՀ անկախության վերափոխումների բարդ ժամանակաշրջան էր, մութ ու ցուրտ տարիներ: Հատկապես ձմռան ամիսներին սիստեմատիկ պարապմունքներ անցկացնելը բարդ ու դժվար էր: Վանաձորի թիվ 1 երաժշտական դպրոցում երգչախմբին հատկացված էր փորձասենյակ, սակայն շենքը վթարային էր, և ստիպված էինք այլ վայրեր փնտրել փորձերի համար, տեղափոխվել տարբեր փորձասրահներ և դահլիճներ: Հաճախ պարապմունքներն անցկացնում էինք իմ բնակարանում»,-հավելում է մեր զրուցակիցը:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին