Կարևոր իրադարձություններ

Այս պահին Սևանից ջրառի չափաքանակը չպետք է անցնի 56 մլն խմ-ը. «Փաստ»

26 Մայիս, 2022 08:50
Այս պահին Սևանից ջրառի չափաքանակը չպետք է անցնի 56 մլն խմ-ը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Շրջակա միջավայրի նախարարությունը Սևանա լճից 2022 թ.-ի ջրառի չափաքանակ է սահմանել մինչև 135 մլն խմ-ը՝ առաջարկվող մինչև 170 միլիոն խմ-ի փոխարեն: Ավելի վաղ ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը համաձայնություն էր տվել Սևանա լճից մինչև 170 մլն խմ ջրառի չափաքանակին: Նորություն չէ, որ ջրառը կատարվում է ոռոգման նպատակով: Բնապահպաններից շատերի համար, կապված եղանակային պայմանների հետ, տարօրինակ է ջրառ իրականացնելու՝ շրջակա միջավայրի նախարարության որոշումը. բավականին ձնառատ ձմեռ ենք ունեցել, հորդառատ անձրևներով գարուն:

Բնապահպան Սիլվա Ադամյանն ասում է՝ մասնագետների հետ պարբերական զրույցների ժամանակ կարծիքներ են հնչում, որ այս պահին ջրառի չափաքանակը չպետք է անցնի 56 մլն խմ-ը: «Երբ ամենասկզբում հանձնաժողովը համաձայնություն էր տվել 170 մլն խմ ջրառի չափաքանակին, սա մեր զարմանքն առաջացրեց: Իմ բնապահպան գործընկերները սկսեցին գրել, որ պարզվում է՝ պաշտոնական տեղեկատվության մեջ գրվում է, որ ջրամբարներում ջուր չկա: Սա շատ տարօրինակ ու անհասկանալի վիճակ է: Ինչպե՞ս է ստացվել, որ բավականին ձնառատ ձմռան ու գարնանային այս անձրևոտ եղանակների պարագայում ջրամբարները դատարկ են: 
 
Մասնագետներն ահազանգում են այն մասին, որ Եվրոպայի արևել յան և արևմտյան հատվածներում ջերմաստիճանի լուրջ անկում է սպասվում և տեղումների մեծ քանակություն: Նման իրավիճակում ի՞նչ ենք անում մենք: Կլիմայական այս փոփոխությունների շրջանակում չենք կարողանում մեր ունեցածը պահել, ճիշտ հետևություններ անել, ջրի բացթողման ճիշտ գրաֆիկներ կազմել, խնդիրներին ճիշտ լուծումներ տալ»:
 
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին