Կարևոր իրադարձություններ

Ամեն վեցերորդ ուսուցիչն աշխատանքը թողնելու ցանկություն է ունենում․ Ժաննա Անդրեասյան

25 Մայիս, 2022 22:58
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան
Ամեն վեցերորդ ուսուցիչն աշխատանքը թողնելու ցանկություն է ունենում․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հաճախ խոսելով ուսուցիչների պակասի մասին՝ մենք շեշտադրում ենք այն հանգամանքը, որ երիտասարդները հազվադեպ են ուսուցչի մասնագիտությունը ընտրում։

Բայց ոչ պակաս կարևոր է արդեն ուսուցչի աշխատանքը ընտրած անձանց համար մանկավարժությամբ զբաղվելու և ուսուցչի աշխատանքը չթողնելու խթանների ստեղծումը։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նույնիսկ մինչև համավարակը ուսուցիչները մյուս ոլորտներում զբաղվածներից միջինում երեք անգամ ավել են այսպես կոչված մասնագիտական այրման նշաններ ունենում, ինչը համադրելի է միայն առողջապահության ոլորտի բարձր սթրեսայնության աշխատանքների հետ։ Ամեն վեցերորդ ուսուցիչն աշխատանքը թողնելու ցանկություն է ունենում, որ իրագործում է։

Համավարակից հետո արդեն այս ցուցանիշը դարձել է ամեն չորս ուսուցչից մեկը։

Ընդ որում, մանկավարժությունը թողնելու հարցը հատկապես սուր է 4-12 տարվա ստաժ ունեցող ուսուցիչների մոտ։

Ակնհայտ է, որ ուսուցիչների լավակեցությունը պետք է դառնա ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացման քաղաքականության մաս։

Ընդ որում, սա մի խնդիր է, որին աշխարհի երկրները նոր են առնչվում։ Պատրաստի լուծումներ և մեխանիզմներ չկան։

Սիրելի ուսուցիչներ, պատրաստ եմ լսել ձեր կարծիքներն այս մասին»։

 

Լրահոս

Դիտել ավելին