Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին շմոլ գազից թունավորում է ստացել․ ԱՀ ՔԿ

25 Մայիս, 2022 22:16
Քաղաքացին շմոլ գազից թունավորում է ստացել․ ԱՀ ՔԿ

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2022թ. ապրիլի 12-ին Ստեփանակերտ քաղաքի Կորգանյան հասցեում տեղակայված տան լոգասենյակում Ա.Շ.-ի` շմոլ գազից ծանր աստիճանի թունավորում ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Այս մասին հայտնում են ԱՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

ԱՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին