Կարևոր իրադարձություններ

Կլիմայական գործողությունները ենթադրում են նաև վարքագծային փոփոխություններ․ ՇՄ նախարար

25 Մայիս, 2022 21:40
Կլիմայական գործողությունները ենթադրում են նաև վարքագծային փոփոխություններ․ ՇՄ նախարար

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը մասնակցել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին միջգերատեսչական խորհրդի 2-րդ նիստին։

Դիմելով ներկաներին՝ փոխվարչապետը նշել է, որ կլիմայի փոփոխությունը գլոբալ մարտահրավեր է, և որևէ առանձին պետություն չի կարող դրան միայնակ դիմակայել՝ այդ համատեքստում կարևորելով ուժերի և ջանքերի մեկտեղումը։ «Հայաստանը անհրաժեշտ է համարում համաշխարհային միասնական արձագանք ցուցաբերել կլիմայի փոփոխության մարտահրավերներին և վերահաստատում է դեպի ցածր ածխածնային տնտեսության անցման հանձնառությունը»,- ընդգծել է Համբարձում Մաթևոսյանը։

Ելույթով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը․

«Կլիմայական գործողությունները ենթադրում են նաև վարքագծային փոփոխություններ։ Վստահ եմ, որ այս կազմով կկարողանանք լուծել մեր առջև դրված խնդիրները՝ կանաչ և շրջանաձև տնտեսության անցմանն աջակցող քաղաքականության մշակման, իրականացման և գնահատման գործընթացներում։ Միասին վերանայենք, վերլուծենք և ներառենք կանաչ տնտեսության, կայուն սպառման և արտադրության մոտեցումներն ազգային և ոլորտային քաղաքականություններում։ Բարձրացնենք էկոկրթության մակարդակը։ Պահպանենք շրջակա միջավայրը՝ հանուն ներկա և ապագա սերունդների»,-նշել է նախարարը։

 

Լրահոս

Դիտել ավելին