Կարևոր իրադարձություններ

Մենք այսօր ժողովրդավարական իրավիճակի մեջ ենք․ վարչապետը՝ ներքաղաքական իրավիճակի մասին

25 Մայիս, 2022 20:08
Մենք այսօր ժողովրդավարական իրավիճակի մեջ ենք․ վարչապետը՝ ներքաղաքական իրավիճակի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ կառավարութան հետ հարց ու պատասխանի ժամանակ, անդրադառնալով երկրի ներքաղաքական իրավիճակին, նշել է․

«Ընդդիմության մի հատվածը մեզ մեղադրում է բռնաճնշումների և բռնապետական գործելակերպի մեջ, իսկ հանրության մյուս հատվածը մեզ մեղադրում է թուլության մեջ։ Երևի այս երկու ձևակերպումները խառնենք իրար և երևի թե կստացվի ճիշտ լուծույթը, այստեղից էլ պարզ է, որ մենք այսօր ժողովրդավարական իրավիճակի մեջ ենք։ Ընդ որում, ժողովրդավարական կանոններով ամենևին էլ նորմալ չի, որ ամիսներով մարդկանց ճանապարհները փակ լինեն, բայց մեր գործելակերպի տրամաբանության մեջ հետևյալն է, որ քանի որ շատ զգայուն և զգացմունքային թեմաներ են քննարկվում, մենք չենք ուզում հանկարծ տպավորություն ստեղծենք, որ ինչ-որ դավադրություն կա և իշխանությունն էլ այդ դավադրությունը թաքցնելու համար ճնշում է, ջարդում է, փշրում է և այլն, և այլն։ Եվ հենց սրանում է ժողովրդավարության էությունը։ Կա մտավախություն, այդ մտավախությունը թող բարձրաձայնվի։ Բայց էլի եմ ասում, որ այլ հարց է, թե ինչ տրամաբանական սահմանների մեջ պետք է տեղի ունենա»։

 

Լրահոս

Դիտել ավելին