Կարևոր իրադարձություններ

Սահմանազատման և սահմանագծման, անվտանգային հարցերով արդեն որոշակի առաջընթաց կա․ Արարատ Միրզոյան

25 Մայիս, 2022 19:48
Սահմանազատման և սահմանագծման, անվտանգային հարցերով արդեն որոշակի առաջընթաց կա․ Արարատ Միրզոյան

Այսօր ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց ԱԺ պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանի հարցին, թե  ինչպիսի՞ն են հայկական կողմի պատկերացումները խաղաղության վերաբերյալ և ո՞ր պատկերացումներն են համընկնում Հայաստանի և Ադրբեջանի, նաև միջնորդների՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև, որոնք՝ ոչ։ 

ԱԳ նախարարը նշեց, որ բանակցությունների մի շարք ուղղություններում արդեն որոշակի առաջընթաց կա, ինչպես նաև կան այնպիսի ուղղություններ, որոնց շուրջ դեռևս կողմերը փորձում են ընդհանուր հայտարարի գալ։

«Սահմանազատման և սահմանագծման, անվտանգային հարցերով արդեն որոշակի առաջընթաց կա։ Տեղյակ եք, որ երեկ փոխվարչապետերը և նրանց գլխավորած հանձնաժողովները հանդիպել են միմյանց հետ Հայաստան-Ադրբեջան սահմանին և առաջին հանդիպմանը քննարկվել են աշխատանքային և մեթոդական հարցերը։ Կա պայմանավորվածություն մյուս հանդիպումը կազմակերպելու Մոսկվայում։ Անշուշտորոշակի պատկերացումներ կան»։

ԱԳ նախարարի խոսքով, որոշ ընդհանուր պատկերացումներ կան նաև տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացման մասին։ 

«Կան էլի համընկնումներ, և այս առումով ես լավատես եմ»,- հավելել է Արարատ Միրզոյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին