Կարևոր իրադարձություններ

Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ

25 Մայիս, 2022 19:01
Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ

Հայաստանում ՌԴ դեսպանը՝ Սերգեյ Կոպիրկինը, աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանության տարածած հաղորդագրությունից, որում մասնավորապես ասվում է․

«Սյունիքի մարզ աշխատանքային այցի առաջին օրը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս. Պ. Կոպիրկինը Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավարության ուղեկցությամբ հարգանքի տուրք մատուցեց Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներին, որոնք զոհվել են 2020 թվականին Երասխի բնակավայրի մերձակայքում մարտական առաջադրանք կատարելիս։

Սյունիքի մարզի մայրաքաղաքի մուտքի մոտ Ս. Պ. Կոպիրկինին դիմավորել են Կապան քաղաքի վարչության ներկայացուցիչները, որոնք բնակիչների անունից շնորհակալություն են հայտնել Ռուսաստանին սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանն աջակցելու, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ապահովմանը սահմանապահների մասնակցության համար։ 

Նա  այցելել է նաև Կապանի օդանավակայանի մոտ տեղակայված ռուս սահմանապահների դիրքը։ Մեղրու սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Ա. Վ. Բուրշտինը ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարին ներկայացրել է Հայաստանի սահմանի այդ հատվածում զարգացող օպերատիվ իրավիճակի առանձնահատկությունները»։

 

Լրահոս

Դիտել ավելին