Կարևոր իրադարձություններ

Մենք այս տարի 7 տոկոս տնտեսական աճ կապահովենք․ Նիկոլ Փաշինյան

25 Մայիս, 2022 18:49
Մենք այս տարի  7 տոկոս տնտեսական աճ կապահովենք․ Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում առաջին եռամսյակի իրական տնտեսական աճը կազմել է 8.6 տոկոս, ապա հավելեց․

«Այսօր Վիճակագրական կոմիտեն հրապարակեց ապրիլ ամսվա տնտեսական ցուցանիշը, և մենք առաջին 4 ամիսներով ունենք 9.4 տոկոս տնտեսական ակտիվություն, և նախորդ տարվա ապրիլի նկատմամբ 8.8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ:

Արդեն մոտենում ենք 1 մլրդ 300 և ավելի միլիոն դոլարի. սա նշանակում է, որ մեր տնտեսությունն իսկապես ֆանտաստիկայի ոլորտից չէ, որ, չնայած ճգնաժամերին, աշխարհաքաղաքական վիճակին, մենք այս տարի 7 տոկոս տնտեսական աճ կապահովենք, բայց սրա համար մեզնից՝ բոլորից շատ մեծ ջանք է պահանջվում, և հույս ունեմ, որ մենք այս հնարավորությունը կիրացնենք:

Հույս ունեմ նաև, որ մեր խաղաղության օրակարգը տնտեսության տրամադրությունն ավելի լավը կդարձնի, և մենք այդ նպատակին կկարողանանք հասնել»։

 

Լրահոս

Դիտել ավելին