Կարևոր իրադարձություններ

Դա խայտառակ շոու էր, քաղաքակիրթ մարդուն անհարիր պահվածք․ Արարատ Միրզոյան

25 Մայիս, 2022 18:28
Դա խայտառակ շոու էր, քաղաքակիրթ մարդուն անհարիր պահվածք․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանը, այսօր ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ երեկ ընդդիմադիրների կազմակերպած ակցիային, որի ընթացքում նրանք շրջափակել էին ՀՀ ԱԳՆ-ի շենքը, Արցախի դրոշը փակցրել նաև նախարարի կոստյումին։ Արարատ Միրզոյանի խոսքով, սա քաղաքակիրթ մարդուն անհարիր պահվածք էր, խայտառակ շոու։  Նա մասնավորապես նշեց․

«Պատգամավորներն օգտագործելով իրենց արտանությունները մուտք են գործել շենք, ենթադրում եմ, որ քննարկելու ու ինձ հարց ուղղելու համար: Եվ այդ ընթացքում փոխնախարարների հետ հանդիպման ընթացքում իրենց պաշտոնյային ոչ վայել են պահել: Ի պատիվ մեր պաշտոնյաների՝ նրանք կարողացել են այդ իրավիճակում սառնասիրտ լինել, ինչը իհարկե չի փոխում այն հանգամանքը, որ մյուս կողմը իրեն անպատկառ է պահել։ 

Նրանց մի մասը, երբ եղել է իշխանություն, չեմ հիշում, որ ԱԳՆ-ն Արցախի դրոշներով զարդարած լինեին կամ կրեին դրոշը իրենց կոստյումին»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին