Կարևոր իրադարձություններ

«Մադրիդյան սկզբունքների» նախաձեռնության հեղինակը հայկական կողմն է. Նիկոլ Փաշինյան

25 Մայիս, 2022 18:05
«Մադրիդյան սկզբունքների» նախաձեռնության հեղինակը հայկական կողմն է. Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացին, նշել է․

«Շատերն ասում են, թե Ղարաբաղի հարցի հասցեագրման ժամանակ պետք է հայկական կողմը հենվեր և հենվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ի ԼՂԻՄ-ի կողմից անկախություն հռչակելու փաստի հետ և 1991 դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեի հետ, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հռչակել է անկախություն:  2007 թվականին ՀՀ-ն որպես բանակցային հիմք ընդունում է «Մադրիդյան սկզբունքները», որտեղ ասվում է՝ Լեռնային Ղաչաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով: Սա նշանակում է՝ հայկական կողմը այդ հենքը ընդունելով ապալեգիտիմացրել է արդեն գոյություն ունեցող հանրաքվեն: Հայկական կողմը, երբ ընդունել է ապագա հանրաքվեն, որը պետք է տեղի ունենա Ադրբեջանի հետ փոխհամաձայնության պայմաններում, ինքը կտրել է այն ճյուղը, որի վրա բոլորս նստած ենք եղել: Մենք արդարացիոներ ասել ենք՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, բա ինչի՞ ենք Ադրբեջանի հետ քննարկում նրա նոր կարգավիճակ ստանալու հարցը: «Մադրիդյան սկզբունքները» ընդունած կառավարության ներկայացուցիչները այսօր քաղաքում խցանումներ առաջացնող բոլոր երեք ուժերի ներկայացուցիչներն են: Նրանք Ադրբեջանին վետոյի իրավունք ենք տվել ԼՂ կարգավիճակի հարցը լուծելու մասով: Դա լեգիտիմության խնդիր է առաջացնում»:

Ապա վարչապետը հավելել է, որ ամենահետաքրքիրն այն է, որ «Մադրիդյան սկզբունքների» նախաձեռնության հեղինակը հայկական կողմն է:

 

Լրահոս

Դիտել ավելին