Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ու Կուբան առողջապահական ոլորտում գործակցության համաձայնագիր ստորագրելու պայմանավորվածություն են ձեռք բերել

25 Մայիս, 2022 17:49
Հայաստանն ու Կուբան առողջապահական ոլորտում գործակցության համաձայնագիր ստորագրելու պայմանավորվածություն են ձեռք բերել

Հայաստանն ու Կուբան առողջապահական ոլորտում գործակցության համաձայնագիր ստորագրելու պայմանավորվածություն են ձեռք բերել։ Ժնևում անցկացվող Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպել են Հայաստանի առողջապահության և Կուբայի հանրային առողջության նախարարները՝ հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Անահիտ Ավանեսյանն ու Խոսե Անխել Պորտալ Միրանդան քննարկման շրջանակներում անդրադարձել են երկու երկրների առողջապահական համակարգերի առաջնահերթություններին: Մասնավորապես, պայմանավորվել են գործակցել առողջության առաջնային պահպանման օղակի, առողջության համապարփակ ապահովագրության, հետբուհական բժշկական կրթության, կլինիկական հետազոտությունների ոլորտներում:

Խոսե Անխել Պորտալ Միրանդան Անահիտ Ավանեսյանին հրավիրել է Կուբա: ՀՀ առողջապահության նախարարն էլ իր հերթին հրավիրել է Կուբայի հանրային առողջության նախարարին` մասնակցելու հոկտեմբերի 5-7- ին Երևանում կայանալիք Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին