Կարևոր իրադարձություններ

Վարչապետը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հաստատված թիվը

25 Մայիս, 2022 17:03
Վարչապետը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հաստատված թիվը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ միջազգային միջնորդությամբ ռազմագերիներին և այլ պահվող անձանց վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին

«Օրեր առաջ Բրյուսելում հիմնական քննարկվող թեմաներից մեկը հենց դա է եղել:Եվրամիության և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումն այն է, որ գերեվարված մեր հայրենակիցներն օր առաջ պետք է վերադարձվեն: Մեր դիրքորոշումն այդ է, և մենք փորձում ենք այդ հարցում էլ մաքսիմալ ջանք գործադրել, որպեսզի օր առաջ խնդիրը լուծենք:

Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել մեր գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձը, բայց մենք համաձայն չենք այդ դիրքորոշման հետ: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ բոլոր ռազմագերիները, պահվող անձինք, պատանդները պետք է վերադարձվեն:

Ցավոք սրտի, մինչ այս պահը հաստատված 39 գերի ունենք, որոնցից մեկը վերջերս է մոլորվելով հայտնվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո, և մենք բոլոր հնարավոր ջանքերը գործադրում ենք, բայց նաև պետք է ասեմ, որ ամենաարդյունավետ ձևը միջազգային հանրության աջակցությունը և ճնշումն ապահովելն է, որպեսզի մեր քաղաքացիներն օր առաջ վերադառնան հայրենիք»,- ասել է Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին