Կարևոր իրադարձություններ

Պուտինը պարզեցրել է Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակիչների Ռուսաստանի քաղաքացիության ձեռքբերումը

25 Մայիս, 2022 16:25
Պուտինը պարզեցրել է Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակիչների Ռուսաստանի քաղաքացիության ձեռքբերումը

Ուկրաինայի Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչների համար Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգը կպարզեցվի։ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիրը ստորագրել է, որը հրապարակված է իրավական տեղեկատվության պորտալում, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։

Փոփոխություններ են կատարվում 2019 թվականի ապրիլի 20-ի «Մարդասիրական նպատակներով պարզեցված ընթացակարգով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ընդունելու համար դիմելու իրավունք ունեցող անձանց կատեգորիաները որոշելու մասին» N 183 որոշման մեջ։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին