Կարևոր իրադարձություններ

Դ․Անհաղթից դեպի Ազատության պողոտա ուղղությունը փակ կլինի․ քաղաքապետարան

25 Մայիս, 2022 16:10
Դ․Անհաղթից դեպի Ազատության պողոտա ուղղությունը փակ կլինի․ քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից հայտնում են, որ Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 26-ից ժամանակավորապես կփակվի հանգույցի՝ Դ․Անհաղթից դեպի Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմի) ուղղությունը:

Հաջորդաբար փակվելու են Ազատության պողոտայի՝ (նախկին Ռայկոմից սկիզբ առնող) - Կոմիտասի պողոտա և Կոմիտասի պողոտայից դեպի Ազատության պողոտա (դեպի Հաղթանակ զբոսայգի) ուղղությունները:

Ժամկետների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ գործընթացի 1-ին փուլը մեկնարկել էր Ազատության պողոտայից դեպի Դ․ Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն) ուղղության նորոգմամբ:

Այդ հատվածում աշխատանքներն արդեն ավարտվել են, ճանապարհը վերաբացվել է:

Երևանի քաղաքապետարանը պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է ներողամտություն:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին