Կարևոր իրադարձություններ

Իշխան Սաղաթելյանի մոտ հիշողության ակնհայտ խանգարումներ են նկատվում. Տ. Չախոյան

25 Մայիս, 2022 14:19
Հեղինակ՝ Տարոն Չախոյան
Իշխան Սաղաթելյանի մոտ հիշողության ակնհայտ խանգարումներ են նկատվում. Տ. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Իշխան Սաղաթելյանի մոտ հիշողության ակնհայտ խանգարումներ են նկատվում։

Ֆրանսիայի հրապարակից քիչ առաջ հայտարարել է՝

«Տղա են, թող գան․․․ եկող շաբաթ իշխանությանը հրավիրում ենք խորհրդարան՝ արտահերթ նիստի»։

Համացանցում՝ ոստիկանությունից փախչող վազքի չեմպիոնի մեմ դարձած Իշխան Սաղաթելյանը հավանաբար մոռացել է մայիսի 4-ի ԱԺ նիստը, երբ իր խմբակցությունն ու ընդդիմադիր գործընկերները փախան նիստերի դահլիճից։

Իշխանությունն այսօր էլ կգնա խորհրդարան, իսկ դուք մայիսի 4-ից դեռ փախած եք»։

 

Լրահոս

Դիտել ավելին