Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին

25 Մայիս, 2022 13:30
Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային գոտիներում սպասվում օդի ջերմաստիճանի անկում օդում մինչև 0-2 աստիճան ցրտի սահմաններում։

ՄԱՅԻՍԻ 25-30

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մայիսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր, 29-ի և 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 26-ի գիշերը՝ Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ:

Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Մայիսի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ին, 29-ի և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին