Կարևոր իրադարձություններ

Հայտնի են հայ-ադրբեջանական հանձնաժողովի երկրորդ հանդիպման օրն ու վայրը

25 Մայիս, 2022 13:02
Հայտնի են հայ-ադրբեջանական հանձնաժողովի երկրորդ հանդիպման օրն ու վայրը

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի երկրորդ հանդիպումը կանցնի հաջորդ շաբաթ Մոսկվայում: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։

Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին