Կարևոր իրադարձություններ

ԱԳՆ շենքը շրջափակելու ժամանակ Միրզոյանը դեռ չէր ժամանել աշխատանքի. «Հրապարակ»

25 Մայիս, 2022 08:34
ԱԳՆ շենքը շրջափակելու ժամանակ Միրզոյանը դեռ չէր ժամանել աշխատանքի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Երեկ առավոտյան ցուցարարները շրջափակել էին ԱԳ նախարարության շենքը ու թույլ չէին տալիս, որ աշխատակիցները մտնեն շենք։ Այդ պահին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեռ չէր ժամանել աշխատանքի։ 

Ոստիկաններն Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատակիցներին զեկուցել են որ տարբերակ չկա՝ չեն կարողանում բացել, լավ կլինի՝ հետ գնա նախարարը։ Որոշ ժամանակ անց, իհարկե, ցուցարարներն ազատեցին շենքը, բայց այդ ընթացքում ներս մտան եւ երկու փոխնախարարների հետ հանդիպեցին։ 

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում՛:

 

Լրահոս

Դիտել ավելին