Կարևոր իրադարձություններ

Շառլ Միշելը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը

24 Մայիս, 2022 22:15
Շառլ Միշելը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը

 ԵԽ նախագահ Շառլ Միշելը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը։ Այս մասին թվիթերյան էջում գրել է․

«Ողջունում ենք հայ-ադրբեջանական սահմանին կայացած սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը՝ առաջ մղելու սահմանի սահմանազատման և իրավիճակի կայունության լավագույնս ապահովման շուրջ քննարկումները։ 

Սա շոշափելի առաջընթաց է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո»։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 24-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին