Կարևոր իրադարձություններ

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է Տյումենի նահանգապետին

24 Մայիս, 2022 21:58
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է Տյումենի նահանգապետին

ՌԴ կատարած այցի շրջանակում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Տյումենի մարզի նահանգապետ Ալեքսանդր Մոորի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից։

Տնտեսության ոլորտում համագործակցության զարգացման ռազմավարական ուղղությունների թվում կողմերը նշել են նավթագազային մեքենաշինությունը և սպասարկումը, նավթաքիմիան, փայտամշակումը, գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը։

 

Հանդիպման մասնակիցները կարևոր են համարել գործակցության ընդլայնումը նաև հումանիտար ոլորտում։

 

Լրահոս

Դիտել ավելին