Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ի և Ֆրանսիայի խորհրդարանների միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Վլադիմիր Վարդանյան

24 Մայիս, 2022 20:43
ՀՀ-ի և  Ֆրանսիայի խորհրդարանների միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Վլադիմիր Վարդանյան

Շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիային` մշտապես հայ ժողովրդի կողքին լինելու և աջակցելու համար. նշել է Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բերակամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ մայիսի 24-ին կայացած հանդիպման ընթացքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամ Ռուստամ Բաքոյանը: 
 
Անդրադառնալով երկկողմ կապերին` կողմերը փաստել են, որ Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է:

Որպես ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար` Վլադիմիր Վարդանյանը խմբերի միջև արդյունավետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Զրուցակիցներն ընդգծել են Ֆրանսիայում հայ համայնքի առանցքային դերակատարությունը, նշել, որ այն յուրահատուկ կամուրջ է հայ-ֆրանսիական բազմաբևեռ գործակցության հարցում:

Դեսպանը ևս կարևորել է միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը, այդ հարցում ընդգծել բարեկամական խմբերի սերտ փոխգործակցությունը:

Կարևորվել է Արցախի խնդրի կարգավորումը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը:

 

Լրահոս

Դիտել ավելին