Կարևոր իրադարձություններ

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էստոնիայի նախագահի հետ (տեսանյութ)

24 Մայիս, 2022 18:16
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է  Էստոնիայի նախագահի հետ (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հանդիպմանը երկու երկրների նախագահներն անդրադարձել են փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին, տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացմանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդգծելով երկու երկրների միջև բարձր մակարդակով փոխայցելությունների կարևորությունը՝ իր գործընկերոջը հրավիրել է Հայաստան և Ալար Կարիսի կողմից ստացել փոխադարձ հրավեր:

 

Լրահոս

Դիտել ավելին