Կարևոր իրադարձություններ

Տիկնայք և պարոնայք, քաղաքականությունը ձերը չէ․ ձերը թալանն է, ձերը խուլիգանություն է․ Արուսյակ Ջուլհակյանն՝ ընդդիմությանը

24 Մայիս, 2022 17:57
Տիկնայք և պարոնայք, քաղաքականությունը ձերը չէ․ ձերը թալանն է, ձերը խուլիգանություն է․ Արուսյակ Ջուլհակյանն՝ ընդդիմությանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը իր ելույթում անդրադարձել է ընդդիմադիր ուժերի կողմից ԱԳ նախարարության շենքը շրջափակելուն։ 

«Այսօր թալանի փրկության ժողովրդավարությանը և կոռուպցիայի դեմ պայքարին դիմադրության շարժման մի շարք ակտիվիստներ, որոնք համատեղության կարգով նաև պատգամավորի մանդատ կրողներ են՝ համենայնդեպս դեռ, օգտվելով պատգամավորական մանդատի ընձեռած՝ պետական կառույցներ անարգել մուտք գործելու հնարավորությունից, ասպատակել էին ԱԳՆ-ը»,- հայտարարել է Ջուլհակյանը։

Ըստ պատագամավորի՝ սա ահաբեկչական խմբավորումների գործելաոճ է։

«Տիկնայք և պարոնայք, քաղաքականությունը ձերը չէ։ Ձերը թալանն է, ձերը խուլիգանությունն է, ձերը ահաբեկչությունն է։ Դուք հազիվ կադրային դիվանագետների, պետական ծառայողների և փողոցում ձեր հետ տարակարծիք մարդկանց ասպատակեք։ Եթե այդքան քաջ եք՝ վերադարձեք ԱԺ,- ասել է Արուսյակ Ջուլհակյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին