Կարևոր իրադարձություններ

Հիմա մարտահրավերներով լի շրջան է Սյունիքի համար․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիք (լուսանկարներ)

24 Մայիս, 2022 17:43
Հիմա մարտահրավերներով լի շրջան է Սյունիքի համար․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիք (լուսանկարներ)

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանից։

Դեսպանը նախ՝ շնորհավորել է մարզպետին նշանակման կապակցությամբ, ապա նշել՝ հասկանում է՝ հիմա մարտահրավերներով լի շրջան է Սյունիքի համար, և հավելել, որ դեսպանատունը շարունակում է իր աջակցությունն ԱՄՆ կառավարության տարբեր կառույցների միջոցով։
 
Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ներդրումներով մարզում իրականացված ծրագրերի, հատկապես ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով գյուղական համայնքներում կատարված աշխատանքների համար՝ ցանկություն հայտնելով դրանք շարունակելի տեսնել։
Մարզպետը նաև կարևորել է դեսպանի՝ պարբերաբար Սյունիք այցելելը՝ նշելով, որ տեղի բնակիչների համար դա որոշակի ցուցիչ է։
 
Բարձրաստիճան դիվանագետն ու մարզի ղեկավարը մի շարք հարցեր են քննարկել՝ ուղղված մարզի սոցիալ-տնտեսական, ճանապարհաշինական, գյուղատնտեսական, տնտեսության դիվերսիֆիկացման, կրթական, երիտասարդական հարցերին ու առհասարակ՝ Սյունիքի զարգացման ուղղություններին։
 
Դեսպանը կարևորել է Սյունիքում զբոսաշրջության զարգացումը՝ նշելով, որ այս առումով մարզը մեծ ներուժ ունի, ու դա պետք է ներկայացնել մարդկանց։
 
Կողմերի միջև հետագա համագործակցության և փոխգործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։
 

Լրահոս

Դիտել ավելին