Կարևոր իրադարձություններ

Վիճաբանության ժամանակ տղամարդը հրացանից կրակել է 20-ամյա կնոջը

24 Մայիս, 2022 12:42
Վիճաբանության ժամանակ տղամարդը հրացանից կրակել է 20-ամյա կնոջը

Մայիսի 23-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ «Չարենցավան» բժշկական կենտրոնում վիճաբանություն է, և հայհոյանքներ են հնչում:Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06.30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Եսայան և Շահումյան փողոցների խաչմերուկում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 32-ամյա տղամարդը իրեն ամրակցված GAMO հրացանից կրակել է 20-ամյա կնոջը՝ պատճառելով վնասվածք:

Երիտասարդը ներկայացել է Չարենցավանի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել է հրացանը:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին