Կարևոր իրադարձություններ

Իրազեկման արշավից և հետազոտությունից հետո Լոռիում պատվաստումների թիվն ավելացել է. «Փաստ»

24 Մայիս, 2022 09:13
Իրազեկման արշավից և հետազոտությունից հետո Լոռիում պատվաստումների թիվն ավելացել է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Պատվրաստվիր» ծրագիրը «COVID-19»-ի դեմ պատվաստանյութերի կարևորության մասին իրազեկման արշավ է, որն իրականացվել է Լոռու մարզում 2022 թ.-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածում: Հետազոտության նպատակն է եղել պարզել, թե Լոռու մարզում տնտեսվարողներից քանիսն ունի ամբողջությամբ պատվաստված անձնակազմ, ընդհանուր առմամբ ինչպիսին են ընկալումները պատվաստանյութերի մասին, իրազեկման արշավի և հետազոտության արդյունքներով առաջարկել առավել մատչելի տարբերակներ՝ «COVID-19»-ի դեմ պատվաստանյութերի կարևորությունն ընդգծելու և մարդկանց շրջանում պատվաստումը խրախուսելու համար։

 

Արդյունքում իրականացվել են շրջայցեր Լոռու մարզի բոլոր համայնքներ և բնակավայրեր։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ընդհանուր թվով 340 տնտեսվարողներից 264-ն ունեցել են ամբողջովին պատվաստված անձնակազմ, ինչը տնտեսվարողների մոտավորապես 77 տոկոսն է կազմում։ Չպատվաստված անձնակազմ ունեցող տնտեսվարողները 22-ն են եղել, որոնք կազմել են ընդհանուր թվի մոտավորապես 6 տոկոսը։ Ընդհանուր թվով 44 տնտեսվարող հրաժարվել է ներկայացնել իրենց անձնակազմի պատվաստված լինել-չլինելու մասին տեղեկություն, ինչը կազմում է մշտադիտարկված տնտեսվարողների 17 տոկոսը։

«2021 թ.-ի վերջին պատվաստվելը, կարելի է ասել, պարտադիր դարձավ: Մեր հասարակության մեջ շատ տարբեր կարծիքներ առաջացան, և դրանք ծայրահեղությունից ծայրահեղության էին հասնում: Որոշեցինք նախ իրազեկման արշավ անցկացնել և զուգահեռաբար մոնիտորինգ անել, դրա արդյունքում, այսպես ասած, «պարգևատրել» այն տնտեսվարողներին, որոնց անձնակազմը պատվաստված է: Ովքեր պատվաստված են եղել, ապակիների վրա եռալեզու սթիկերներ (ինքնակպչուն ծանուցումներ-խմբ.) ենք փակցրել, որոնք տեղեկացնում էին, որ անձնակազմը պատվաստված է: Հաճախորդը միանգամից տեսնում է սթիկերը, ավելի հանգիստ է լինում, օրինակ ՝ այդ խանութից կամ գեղեցկության սրահից օգտվելիս, նույնն էլ՝ զբոսաշրջիկների պարագայում:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համրում:

 

Լրահոս

Դիտել ավելին