Կարևոր իրադարձություններ

Ուկրաինային 5-7 տարի կպահանջվի երկրի տարածքը ականազերծելու համար

23 Մայիս, 2022 16:55
Ուկրաինային 5-7 տարի կպահանջվի երկրի տարածքը ականազերծելու համար

Ուկրաինայում մարտերից հետո մնացած ականներն ու չպայթած զինամթերքը գտնելու և վնասազերծելու համար, լավագույն դեպքում, 5-7 տարի կպահանջվի։ Նման գնահատական է տվել երկրի ՆԳՆ-ն, փոխանցում է Euronews-ը։

Այստեղ կարծում են, որ սակրավորները պետք է ուսումնասիրեն 300 հազար քառակուսի կիլոմետր տարածք։

«Ես որոշեցի ռիսկի դիմել ու եկա այստեղ՝ տներում կարգ ու կանոն հաստատելու համար։

Ահա այսպես։ Երկու օր առաջ եկել եմ այստեղ։ Գնդակոծությունների ձայներին ուշադրություն չենք դարձնում։

Այս ամենը պարզ է՝ ես արդեն գիտեմ, թե ինչ է նշանակում 122 տրամաչափը, ինչ է 152 տրամաչափը… Իսկ 155 տրամաչափերը հենց նոր հայտնվեցին»,- պատմել է Խարկովի մարզի թոշակառուներից մեկը։

Ուկրաինայի ՆԳՆ-ի տվյալներով՝ գործում են նաև օտարերկրյա մասնագետների խմբեր՝ երկրում տարածքի ականազերծմանը աջակցելու նպատակով։





 

Լրահոս

Դիտել ավելին