Կարևոր իրադարձություններ

11-ամյա տղան մահացել է ճոճանակը նորոգելիս․ նոր մասնրամասներ․ «Առավոտ»

23 Մայիս, 2022 17:11
11-ամյա տղան մահացել է ճոճանակը նորոգելիս․ նոր մասնրամասներ․ «Առավոտ»

Aravot.am-ի տեղեկություններով՝ մայիսի 21-ին Կոտայքի մարզի գյուղերից մեկում իրենց տան բակի կեռասենուց կախված վիճակում հայտնաբերված 11 ամյա երեխան ինքնասպանություն չի գործել:

Նախնական տեղեկություններով՝ նա, կանգնելով տան հին պատուհանների վրա, փորձել է ճոճանակ սարքել իր համար եւ պատահաբար խճճվել ճոճանակի համար նախատեսված պարանով, ինչը փաթաթվել է քներակին ու երեխան շնչահեղձ է եղել:

Երեխայի խաղի ժամանակ տանը մեծերից չի եղել, արդեն մահացած եղբորը հայտնաբերել է 18 ամյա քույրը:

Երեխան ապրում էր մոր եւ 18 ամյա քրոջ հետ:

Հայրը մահացել է: 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին