Կարևոր իրադարձություններ

Արամուսում 11-ամյա տղա երեխայի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել․ ՔԿ

23 Մայիս, 2022 16:44
Արամուսում 11-ամյա տղա երեխայի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 10-ամյա երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կոտայքի մարզում քույրը հայտնաբերել էր 11-ամյա եղբորը՝ ծառից կախված վիճակում։

Կոտայքի մարզի Արամուս գյուղում 10 տարեկան երեխայի՝ ծառից կախված լինելու մասին ահազանգը ստացվել է 2022 թ. մայիսի 21-ին` ժամը 19:45-ին:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել, որ բժշկական կենտրոն տեղափոխված տղա երեխան Արամուս գյուղի բնակիչ է՝ ծնված 2011թ.:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական մի շարք գործողություններ՝ դիակի զննություն, որի արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվել է խուզարկություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Հետաքննության մարմնին տրվել է հանձնարարություն:

Նախաքննությունը շարունակվում է:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին