Կարևոր իրադարձություններ

Հայաստանում ամբողջական պատվաստվածների թիվը հատել է մեկ միլիոնի սահմանը․ Ավանեսյան

23 Մայիս, 2022 16:11
Հեղինակ՝ Անահիտ Ավանեսյան
Հայաստանում ամբողջական պատվաստվածների թիվը հատել է մեկ միլիոնի սահմանը․ Ավանեսյան

Հայաստանում ամբողջական պատվաստվածների (2 դեղաչափ ստացածների) թիվը հատել է մեկ միլիոնի սահմանը: Այս մասին գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մեր երկիրը համաճարակաբանության տեսանկյունից գտնվում է համեմատաբար հանգիստ վիճակում, բայց մի շարք երկրներում, օրինակ` Հյուսիսային Կորեա, Ավստրալիա, Ճապոնիա, Թայվան, COVID-19-ը դեռ չի նահանջում:

Պետք չէ կորցնել զգոնությունը. պետք է շարունակել պատվաստումային գործընթացը: Խոսքս, մասնավորապես, վերաբերում է խոցելի խմբերի ներկայացուցիչներին, 65 տարին լրացած քաղաքացիներին: Պետք չէ մոռանալ` պատվաստումը հոգատարություն է, հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք ճիշտ դիմակայել նոր ալիքներին»,- գրել է նախարարը։

 

Լրահոս

Դիտել ավելին