Կարևոր իրադարձություններ

Բացի տեղեկանք տալուց, պոլիկլինիկաները քաղաքացիներին նաև որակյալ ծառայություններ պետք է մատուցեն. քաղաքապետ

23 Մայիս, 2022 14:48
Բացի տեղեկանք տալուց, պոլիկլինիկաները քաղաքացիներին նաև որակյալ ծառայություններ պետք է մատուցեն. քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը անդրադարձել է պոլիկլինիկաների խդրին։

«Պոլիկլինիկաների մասով համայնքը բավականին ժամանակ է կորցրել, բայց այնուամենայնիվ մենք սկսել ենք փոփոխությունների գործընթաց: Ամենակարևորն այն է, որ կարողանանք շենքային պայմանները բարելավել, որպեսզի քաղաքացիներին բացի տեղեկանք տալուց, պոլիկլինիկաները նաև որակյալ ծառայություններ մատուցեն: Իհարկե ունենք պոլիկլինիկաներ, որոնք քիչ թե շատ լավ են աշխատում, բայց գույքային և շենքային պայմանների բարելավման անհրաժեշտություն կա»,- նշել է քաղաքապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին