Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

23 Մայիս, 2022 14:21
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը, մայիսի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ:

Մայիսի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր ցերեկը, մայիսի 24-ին, 25-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 23-25-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին