Կարևոր իրադարձություններ

Նշանակալի է Ձեր ներդրումը երաժշտարվեստի զարգացման գործում. ՀՀ վարչապետի ուղերձը՝ Արամ Սաթյանին

23 Մայիս, 2022 14:13
Նշանակալի է Ձեր ներդրումը երաժշտարվեստի զարգացման գործում. ՀՀ վարչապետի ուղերձը՝ Արամ Սաթյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանի ծննդյան 75-ամյակի կապակցությաամբ:

Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի մաեստրո, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ: Դուք ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի երևելի դեմքերից եք, ստեղծագործելու մեծ ձիրքով և բարձր վարպետությամբ օժտված արվեստագետ, որի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը հայ երաժշտարվեստին անմնացորդ նվիրումի փայլուն դրսևորումներից են:

Ստեղծագործական, հասարակական, մանկավարժական ակտիվ գործունեությամբ Դուք տասնամյակներ շարունակ վայելում եք երաժշտական հանրության սերն ու հարգանքը:

Նշանակալի է Ձեր ներդրումը երաժշտարվեստի զարգացման գործում, իսկ Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից իրականացվող ծրագրերը նոր խթան են մեր մշակութային կյանքի համար: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և ստեղծագործական նորանոր նվաճումներ»:

 

Լրահոս

Դիտել ավելին