Կարևոր իրադարձություններ

Էրեբունի վարչական շրջանի որոշ շենքերի գազամատակարարումը կդադարեցվի

23 Մայիս, 2022 13:07
 Էրեբունի վարչական շրջանի որոշ շենքերի գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1, 1/1, 1/2 հասցեների բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն hայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում`պահպանել անվտանգության կանոնները:                  

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին