Կարևոր իրադարձություններ

Հետվճար ստանալու իրավունք կունենան նաև նպաստառուները. մանրամասներ

23 Մայիս, 2022 11:50
Հետվճար ստանալու իրավունք կունենան նաև նպաստառուները. մանրամասներ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են՝ 2022 թվականի հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով գործարքներ կատարող կենսաթոշակառուներից բացի՝ 10%-ի չափով հետվճարի իրավունք կունենան նաև նպաստառուները։

Հետվճար ստանալու իրավունքը տարածվում է նպաստների և աջակցության հետևյալ տեսակներն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիների վրա՝

ընտանեկան նպաստ,

սոցիալական նպաստ,

ծերության նպաստ,

հաշմանդամության նպաստ,

կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,

մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ,

երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված՝ 50000 դրամ աջակցություն,

պատվովճար,

պարգևավճար։

Վերոնշյալ վճարները անկանխիկ եղանակով ստանալու համար շահառուն կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն՝ ներկայացնելով գրավոր դիմում, անձը հաստատող փաստաթուղթ և ընտրելով Ծառայության հետ պայմանագիր կնքած բանկը:

Սոցիալական և ընտանեկան նպաստն անկանխիկ եղանակով ստանալու նպատակով նպաստառու ընտանիքի չափահաս անդամներից մեկը կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն: Քաղաքացու կողմից ներկայացված դիմումը պետք է ստորագրված լինի ընտանիքի բոլոր չափահաս անդամների կողմից, ընդ որում՝ հաշիվը բացվելու է դիմողի անունով:

 

Լրահոս

Դիտել ավելին