Կարևոր իրադարձություններ

Այս մրցաշարով ազդարարելու ենք Հայաստանում բռնցքամարտի զարգացման նոր փուլի մասին. փոխվարչապետ

23 Մայիս, 2022 11:02
Հեղինակ՝ Համբարձում Մաթևոսյան
Այս մրցաշարով ազդարարելու ենք Հայաստանում բռնցքամարտի զարգացման նոր փուլի մասին. փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ազդարարեցինք Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման մասին:

Միջոցառման ժամանակ հանդես եկա ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշեցի.

Սիրելի՛ հյուրեր,

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ողջունում եմ բոլորիդ մեր երկրի սպորտի պատմության մեջ տեղի ունեցող այս աննախադեպ միջոցառմանը:

Շնորհակալություն եմ հայտնում Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային և Եվրոպայի բռնցքամարտի կոնֆեդերացիային՝ Բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը Հայաստանում անցկացնելու պատվին արժանացնելու համար:

Վստահեցնում եմ, որ Հայաստանն արել է առավելագույնը՝ առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու և այն սպորտային իրական տոնի վերածելու համար:

Համոզված եմ, որ այս օրերին ականատեսն ենք լինելու դիտարժան մենամարտերի, իսկ այս մրցաշարով ազդարարելու ենք Հայաստանում բռնցքամարտի զարգացման նոր փուլի մասին:

Սիրելի՛ հյուրեր,

Բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը հայտարարում եմ բացված»:

 

Լրահոս

Դիտել ավելին