Կարևոր իրադարձություններ

Վերջին 20-30 տարում նման միջոցառում տեղի չէր ունեցել. Հայկ Թորոյան

23 Մայիս, 2022 10:17
Հեղինակ՝ Հայկ Թորոյան
Վերջին 20-30 տարում նման միջոցառում տեղի չէր ունեցել. Հայկ Թորոյան

Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Թորոյանը գրել է.

«Հրավեր էի ստացել մասնակցելու Երևանի Կարեն Դեմիրճյանիանվան մարզահամերգային Համալիրում Եվրոպայի Առաջնության բռնցքամարտի բացման արարողությանը, որին մասնակցում էին Եվրոպայի երկրներից 39-ը` այդ թվում մեր Հայաստանը։

Հայաստանի պատմության մեջ այսպիսի միջոցառում երբևիցե տեղի չէր ունեցել. նախ պետք է ասեմ, որ Հայաստանում վերջին 20-30 տարում երբևէ նման կազմակերպչական միջոցառում, որ արվել էր, դա 2021 թ-ին Հայաստանի Անկախության ժամանակ էր, ու պետք է Ձեզ ասեմ, որ երկու միջոցառման ամբողջ դժվարին ու պատասխանատու աշխատանքները կազմակերպել և կյանքի կոչելով մատուցել էր հանրությանը, դա Վարչապետի Աշխատակազմի ղեկավար Պարոն Արայիկ Հարությունյանն է եղել, իհարկե կառավարության և իր թիմի հետ միասին։

Միաժամանակ պետք է անկեղծանամ, որ Ա.Հարությունյանի մոտ նման միջազգային բարձր որակումներ ունեցող միջոցառումների կազմակերպումը ինձ հիացրել է, նաև շատ հանդիսատեսների և համոզված եմ, որ աշխարհը դեռ Հայաստանով շատ է հիանալու»։

 

Լրահոս

Դիտել ավելին