Կարևոր իրադարձություններ

Այլ երկրում Վանեցյանին կարող էին զրկել ծնողական իրավունքներից. Տիգրան Հակոբյան

23 Մայիս, 2022 10:03
Հեղինակ՝ Տիգրան Հակոբյան
Այլ երկրում Վանեցյանին կարող էին զրկել ծնողական իրավունքներից. Տիգրան Հակոբյան

Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան գրել է.

«Նոր տեսա պարոն Ա․Վանեցյանի հրապարակավ հրճվանքը իր երկու տարեկան երեխայի հնչեցրած կարգախոսով։

Կարծիքս․ նորմալ պետություններում հասարակությունն ու պետական ինստիտուտները արժեքավորում են երեխաների կրթությունը, դաստիարակությունը, արժեքային համակարգի ձեւավորումը, պաշտպանում են նախադպրոցական տարիքի փոքրիկների հոգեկան եւ ֆիզիկական առողջությունը։

Եւ եթե լինեինք այդպիսի պետություն, ապա պ-ն Վանեցյանը հանրային պարսավանքի կարժանանար, իսկ համապատասխան մարմինները կսկսեին ուսումնասիրել պ-ն Վանեցյանի ընտանիքում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը, եւ այդ ուսումնասիրության արդյունքում հայրիկը կարող էր զրկվել ծնողական իրավունքներից»։

 

Լրահոս

Դիտել ավելին